Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժած 44-ամյա Կարապետ Սիմոնյանը մա հացել է: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:
«Տուժածներից մեկը՝ Գևորգ Չերքեզյանը, դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. նրա վիճակը գնահատվում է ծանր: Մյուս չորս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնեցին նախարարությունից: Նշենք, որ պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում
587 Views